Վրաստանում ծեծկռտուք է եղել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև։ Այն գրանցվել է Մառնեուլի քաղաքում՝ «Միասնական ազգային շարժում» ու «Վրացական երազանք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միջադեպի արդյունքում կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ։ «Բախումներ են գրանցվել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների միջև։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։ Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում …

