Եվրոպան՝ COVID-19-ի իշխանության տակ․ սահմանափակումները խստացվում են

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրոպական երկրները կրկին խստացնում են կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները։ Այսօրվանից երկրորդ համընդհանուր լոքդաունի է անցնում Մեծ Բրիտանիան։ Կիպրոսի իշխանությունները մինչև ամսվա վերջ ամբողջ երկրի տարածքում պարետային ժամ են սահմանել։ Մինչ այդ Չեխիայում, որտեղ արդեն գործում են սահմանափակումները, մեկ օրում մահացությունների թվի նոր հակառեկորդ է սահմանել, հաղորդում է vesti.ru-ն։

Հունաստանում միանգամից 3 հակառեկորդ է գրանցվել՝ վարակակիրների, մահացությունների և թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցող մարդկանց թվի։ Մայիսից ի վեր առաջին անգամ երկու շաբաթով երկրում փակվում են բոլոր բարերը, ռեստորանները, սրճարանները, կինոթատրոններն ու թանգարանները։

Իտալիայում պարետային ժամ է սահմանվել 22:00-ից։ Ուսանողները հեռահար են ուսանում, թանգարանները, խաղասրահներն ու առևտրի կենտրոնները փակ են։

Հետ չի մնում նաև Լեհաստանը․ այստեղ ևս հիվանդացության և մահացության թվի հակառեկորդ է գրանցվել, հիվանդանոցներում ազատ մահճակալների, թոքերի օդափոխության արհեստական սարքերի, ինչպես նաև բժիշկների պակաս կա։

Հունգարիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Գիշերային ակումբերը փակվել են, քաղաքում ավտոկայանատեղիներն անվճար են դարձել, որպեսզի թեթևացվի տրանսպորտի հոսքը։

Սերբիան ի վիճակի չէ հաղթահարել դեպի հիվանդանոցներ հիվանդների հոսքը, բուժհաստատություններում գրեթե տեղ չկա։

Դանիայում վիրուսը ներթափանցել է երկրի խորհրդարան և կառավարություն։ Պատգամավորներից մի քանիսը վարակվել են, մեկը՝ հոսպիտալացվել, նախարարների կաբինետի մի մասը՝ վարչապետի հետ միասին, ինքնամեկուսացված է:

Ֆրանսիայում օրական ավելի քան 50 հազար մարդ է հիվանդանում կորոնավիրուսով: Վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների 70 տոկոսը զբաղված է, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ծանր դեպքերի թիվը կրկնապատկվել է:

Տաթև Ֆռանգյան