Ռուսաստանի համար հասկանալի չէ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Լավրովի հայտարարությանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Սերգեյ Լավրովի խոսքերին Ռուսաստանի համար հասկանալի չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը։ Հնարավոր է, Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել նաև էլի ինչ-որ մեկի նյութերը, կամ էլ սեփական մեկնաբանությունն են ներկայացրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Ինչպես տեսնում ենք մեկնաբանությունում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ մեկ այլ երկրի հասցեին կշտամբանք չկա։ Խոսքը գնում էր մեր ծայրաստիճան մտահոգության մասին՝ Անդրկովկասյան տարածաշրջան վարձկան-զինյալների մուտք գործելու վերաբերյալ: Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս»,- շարունակել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Նա նշել է, որ Մոսկվան մշտապես «առավելագույնս նրբանկատ» է վերաբերվել միջնորդի իր դերակատարությանը:

 

Տաթև Ֆռանգյան