ԱՄՆ-ում հաղթողի անունը հայտարարելու համար կպահանջվի մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ ժամանակ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ամերիկացիները շարունակում են սպասել դրա արդյունքին: Բոլորի ուշադրությունն այժմ, այսպես կոչված, «ճակատամարտային» նահանգների վրա է, որոնց արդյունքը կտա վերջնական պատասխան, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը. գրում է amerikayidzayn.com-ը:

Այդ նահանգներից է Փենսիլվանիան, որտեղ այս պահին նկատվում է լարվածություն: «Հույս ունենաք, որ այն կավարտվի խաղաղ»,- ասում են մարդիկ:

Կարևոր նշանակություն ունեցող մի շարք նահանգներում այս պահին էլ շարունակվում է քվեների հաշվարկը: Այն բանից հետո, երբ Միչիգանում և Վիսկոնսինում հաղթող ճանաչվեց Ջո Բայդենը, իսկ այս նահանգներն անցյալ անգամ քվեարկել էին հօգուտ Թրամփի, Բայդենը հայտարարեց, թե ինքը վստահ է, որ ինքն է դառնալու երկրի հաջորդ նախագահը:

Բայդենը հույսեր է կապում նաև ավանդաբար հանրապետական կողմնորոշում ունեցող Ջորջիա նահանգի հետ, որտեղ այսօր, այո՛, կա նկատելի համակրանք նախկին փոխնախագահի նկատմամբ:

Թրամփի քարոզարշավի թիմն այժմ նախապատրաստվում է դատական հայցեր ներկայացնել, պահանջելով դադարեցնել Միչիգանում ու Փենսիլվանիայում քվեների հաշվարկը: Նրանք պնդում են, որ չեն ունեցել անհրաժեշտ միջոցներ այստեղ հաշվարկման գործընթացը ստուգելու համար:

«Մենք գնալու ենք մինչև Գերագույն դատարան, և ուզում ենք, որ քվեարկության ընթացքը դադարեցվի»,- ասել է Թրամփը: Թրամփը պահանջում է նաև վերահաշվարկ անցկացնել Վիսկոնսինում, որտեղ ձայների տարբերությունը եղել է չնչին:

Թրամփի հարյուրավոր աջակիցներ բողոքի ցույցեր էին անցկացնում Արիզոնայի Ֆինիքս քաղաքում այդ նույն պահանջով: Այս նահանգի ու մի շարք այլ նահանգներում գրանցված արդյունքը կարող է ուղարկվել դատարան:  Իսկ սա նշանակում է, որ ընտրություններում հաղթողի անունը պաշտոնապես հայտարարելու համար կպահանջվի ևս մի քանի օր, կամ նույնիսկ` մի քանի շաբաթ: