Մեր ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համավարակը։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ 665 նոր դեպք ենք հայտնաբերել։ Մեզ չի հաջողվում թվերը իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում։ Ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել կանոնները պահպանելու նպատակով», – …