Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնում է Բարսելոնի Հայկական մշակութային միությունը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնի Հայկական մշակութային միության առաջարկով, ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում: