Կորոնավիրուսի 2775 նոր դեպքերից 1044-ը հայտնաբերվել է Թբիլիսիում, 526-ը՝ Իմերեթիում, 503-ը՝ Աջարիայում

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Կորոնավիրուսի այսօր հայտնաբերված 2 775  դեպքից Թբիլիսիում հայտնաբերվել է 1 044 դեպք, Աջարիայում՝ 503, Իմերեթիում՝ 526: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա փոխանցմամբ, երկրի այլ շրջաններում կորոնավիրուսի նոր դեպքերի բաշխումն այսպիսին է. Քվեմո Քարթլիում՝ 207, Շիդա Քարթլիում ՝ 177, Գուրիայում՝ 89, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 117 դեպք, Կախեթիում՝ 36, Մցխեթա-Մթիանեթիում՝ 43, Սամցխե-Ջավախեթիում՝ 25, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 8:

Ինչպես հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, այս փուլում կա 15332 ակտիվ վարակված դեպք:

Խոջևանիշվիլու հայտարարությամբ, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ Թբիլիսիում – 8, Աջարիայում – 6, Իմերեթիում – 7, իսկ Քվեմո Քարթլիում՝ մեկ մարդ:

2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 423:

«Այս փուլում ունենք 14 525 վարակման ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4618 մարդ, այդ թվում ՝ 2279-ը Թբիլիսիում և 734-ը ՝ Աջարիայում:

Մենք ունենք 619 ծանր հիվանդ հիվանդ, այդ թվում՝ 336-ը Թբիլիսիում և 83-ը՝ Աջարիայում: Նրանցից 268-ը միացված է արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում` 124-ը Թբիլիսիում և 79-ը՝ Աջարիայում: 2438 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցում, այդ թվում, Աջարիայում – 1174, Իկս Թբիլիսիում՝ 841: Բնակարանային բուժում է ստանում 7469 անձ», – հայտարարել է Ալեքսանդր Խոջևանիշվիլին: