System of a Down խումբը 15 տարի անց նոր երգեր է թողարկել՝ Արցախի դեմ պատերազմի մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը  Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառումով տեղեկացրել է, որ System Of A Down  խումբը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգ է թողարկել։

«Հիմա է դա անելու ժամանակը,  քանի որ  մենք՝ չորսով միասին, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը ՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz», երկուսն էլ խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է Արցախի և Հայաստանի՝ մեր մշակութային հայրենիքների դեմ»:

Թանկյանը նշում է, որ Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի ներկայիս կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են Արցախն ու Հայաստանը որպես իրենցը հայտարարել, այլ անպատիժ կերպով կատարում են ցեղասպանական գործողություններ՝ իրենց առաքելությանը հասնելու համար:

«Նրանք իրենց վայրագությունները կատարում են այն ժամանակ, երբ աշխարհը զբաղված է COVID- ով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով: Նրանք ունեն դրամաշնորհ, ռեսուրսներ և իրենց կողմ են ներգրավել հասարակայնության հետ  զանգվածային միջոցներին ՝ ճշմարտությունն ու ցեղասպանության իրենց բարբարոսական նպատակը քողարկելու համար»,- գրել է Թանկյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար խոսքի ազատությունը ոչ մի արժեք չունի։

«Մենք այստեղ ենք ՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր մշակույթը և պաշտպանելու մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ։ Որպես SOAD, սա անհավանական առիթ է ամեն ինչ մի կողմ դնելու և մեր ազգի համար ձայն բարձրացնելու, որպես միասնական չորս հայ տղաներ: «Protect The Land» – ը և «Genocidal Humanoidz» – ն այժմ գնման  համար հասանելի են  մեր պաշտոնական Bandcamp էջում `systemofadown.bandcamp.com – որի ողջ հասույթը փոխանցվում է  ArmeniaFund-ին»,- գրել է Թանկյանը։
Տաթև Ֆռանգյան