ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Արարատի մարզ՝ վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման ընթացքին հետևելու նպատակով: Փոխնախարարին ուղեկցել էն ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսուչներ և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: «Այցի շրջանակում փոխնախարարը «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կետում հետևել է մթերումների գործընթացին, …

