Ունենք կորոնավիրուսի ահագնացող մեծ թվեր․ ընդհանուր հաստատված դեպքերը 107 հազար 466 են Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
01.07.2026 | 19:43
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 19:30
Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 19:18
Վայոց ձորի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
01.07.2026 | 19:06
ԱՄՆ-ն վերացրել է Anthropic ԱԲ-ի ամենահզոր մոդելներին օտարերկրացիների հասանելիության արգելքը
01.07.2026 | 18:50
Զելենսկիի թիմը փորձել է Զալուժնիին համոզել՝ չմասնակցել ընտրություններին, սակայն նա հրաժարվել է
Բոլորը

Ունենք կորոնավիրուսի ահագնացող մեծ թվեր․այսօր հաստատվել է 1042 նոր դեպք, 21 մահվան դեպք, ընդհանուր հաստատված դեպքերը 107 հազար 466 են, մահվան ընդհանուր թիվը՝ 1580: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Առողռապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սա հանրային խնդիր է, բոլորս պիտի լծվենք խնդրի լուծմանը… Առողջապահության համակարգը, գերլարված ու գերմոբիլիզացված վիճակում աշխատելով ռազմական գործողություններից տուժածների մասով, թերացում չունի: Չկա վիրավորում ունեցող զինծառայող կամ քաղաքացիական անձ, ով չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այս մասով 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել կորոնավիրուսի մասով», – նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: