Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ հայերի զտումների ադրբեջանական նպատակը հիմնավորվում է կոնկրետ ապացույցներով․ ՄԻՊ-ը Մեծ Բրիտանիայի բարոնուհուն է ներկայացրել իրական փաստեր

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրող։

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքների վրա։
Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում քաղաքացիական անձանց սպանությունների ու վիրավորումներ պատճառելու մանրամասները, գյուղերին պատճառված նյութական վնասները։

«Ադրբեջանական զինված հարձակումները համացանցում ուղեկցվում են ատելության համատարած խոսքով էթնիկ հայերի նկատմամբ։ Ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգային է, որ հայտվել է փակ շղթայի մեջ՝ սկսվում է իշխանություններով ու ավարտվում մշակութայինի գործիչներով՝ ամեն անգամ արժանանալով հանրային գովասանքի: Այս օրերին էլ ամեն ինչ արվում է ատելությունը բորբոքելու համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ եզրահանգելով, որ ադրբեջանական կողմի նպատակն է Արցախում էթնիկ հայերի զտումը՝ ահաբեկչական մեթոդներով, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։

Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, որի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել թույլտվության դեպքում անձամբ ուղեկցել պատվիրակությանը։