ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով: Նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետևանքներով պայմանավորված՝ առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն …

