Համաեվրոպական մեծ դրամահավաք՝ Արցախի համար. հավաքագրվել է 412.387 եվրո

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Նիդերլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ օնլայն մարաթոնի ընթացքում հավաքագրել է 412.387 եվրո հանգանակություն։

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաք՝ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» խորագրով։

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 ԵՎՐՈ։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ հավաքագրել է ընդհանուր 412,387 ԵՎՐՈ հանգանակություն։

«ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների ներկայացուցչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին։

Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդերլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ։