Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է. ՊԲ

Լուրեր

28.08.2026 | 13:53
Adidas-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.08.2026 | 13:45
Արամ Ջիվանյանը կշարունակի պաշտոնավարել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը
28.08.2026 | 13:38
Պատմության մեջ առաջին անգամ Անդորրան ակումբ կունենա եվրագավաթների հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:32
«Երեխաներն առանձին սենյակում են գտնվել․ նոր քրեական հետապնդումներ կարող են հարուցվել»․ Կոստանդյանը՝ Քոչարյանի գործի մասին
28.08.2026 | 13:25
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունը կլինի․ Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:16
Թումանյանը՝ Թումանյան համայնքում առաջադրված միակ թեկնածու․ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է միայն ՔՊ-ն
28.08.2026 | 13:07
Հայաստանում քարտեզագրվել են գարնանային և աշնանային ցրտահարությունների ռիսկային գոտիները
28.08.2026 | 13:02
Սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը
28.08.2026 | 12:56
Լեզվի կոմիտեի  ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահները վերանշանակվել են
28.08.2026 | 12:45
Վերանշանակում․ Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարներ
28.08.2026 | 12:34
Ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզում «Նովայա Պոչտա»-ի պահեստներին, Զապորոժիեում՝ «Էպիցենտր» հիպերմարկետին
28.08.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ինտեր Մայամին»
28.08.2026 | 12:14
Լավրովը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին // Պաշտոնյաներ կմեկնեն ԱՄՆ՝ TRIPP-ի հարցով բանակցությունների․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 12:11
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակում Կառավարությունում
28.08.2026 | 12:08
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:

Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,- տեղեկացնում է Արցախի Հանրախետության Պաշտպանության նախարարությունը: