ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբարդը դատապարտել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին ասված է կոնգրեսականի պաշտոնական կայքէջում։ «Հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա՝ Ադրբեջանը խախտում է 1994 թվականի կնքված Բիշքեկի զինադադարի պայմանագիրը։ ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն ուղղակի մասնակցությունը, իր զինված ուժերի կիրառումը, ինչպես …

