ՀՀ բոլոր դպրոցներում, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, աշխատակիցները COVID-19-ի թեստավորում են անցնում։ Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցների …

