Այսօրվա բյուջեն մեզ թույլ է տալիս նոր շահառուների ընթացիկ ծրագրերում ընդգրկել․ Զարուհի Բաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
09.11.2020 | 10:53Սոցիալական նոր միջոցառումներ չկան, բայց ծրագրերի կասեցումներ էլ չկան. մի քանի ծրագրում փոփոխություններ են եղել: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Բաթոյանը նաև պարզաբանեց,որ ավելացումները հիմնականում կապված են շահառուների թիվ աճի հետ: «Այսօրվա բյուջեն մեզ թույլ է տալիս նոր շահառուների ընթացիկ ծրագրերում ընդգրկել: Կենսաթոշակների ու նպաստների բարձրացումներ, բնականաբար, այս բյուջեի ու այս իրավիճակի դեպքում նախատեսված չէ»: