Ամսի 22-ին լինելու է հերթական նիստ, ձեր բոլոր հարցերի պատասխանները կլսեք: Այս մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հրաժարվելով պատասխանել նրանց հարցերին: Դիտարկմանը, որ «իմքայլականների» հետ այսօրվա նիստը բավականին բուռն էր, Հայկ Մարությանը նշեց. «Քննարկվում էին քաղաքաշինական հարցեր: Իմ մասնակցությամբ բոլոր քննարկումները բուռն են անցնում, քանի որ ես գործի մարդ եմ»: Մանրամասները՝ տեսանյութում:

