Իմ մեղքն այն է, որ կարողա ամսի 5-ին չպիտի Մոսկվա գնայի, այլ ամսի 1-ին. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
Բոլորը

Ճիշտ են անում: Ունենք խնդիր, պատերազմ ենք պարտվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գերիների ծնողները գնացել են ՊՆ և, դարպասները պոկելով, ներս մտել:

«Բոլորս պարտվել ենք, մեկս մի բան չանելով, ասենք՝ ես կարող է ամսի 5-ին պետք է չգնայի Մոսկվա, 3-ին գնայի, իմ մեղքը կարողա դրա մեջ էր, դուք՝ լռելով»,- ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով հարցին, թե որոշում կայացնողներն ովքեր են եղել, Սիմոնյանը պատասխանեց. Մենք՝ բոլորս, որովհետև այդ որոշումը մի ժամվա կամ մի րոպեի որոշման հիման վրա չի կայացվել»:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին, Սիմոնյանը նշեց. «Երբ պատրաստ լինենք, պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մեր քաղաքացիներին հնարավորություն տանք որոշում կայացնելու, այլ ոչ թե ժողովրդին իրար դեմ հանելու։ Ես ուզում եմ` րոպե առաջ լինի այդ ընտրությունը, քանի որ այն պետք է բոլորիս։ Մենք հիմա պետք է մի պահ շունչ քաշենք էն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք` մեր սխալները գնահատելով` ոնց ենք մեր ապագան կառուցում։ Արտահերթ ընտրություններ կանցկացվեն, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի»,-ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իրենք ապացուցել են, որ կարող են արդար ընտրություններ կազմակերպել։ «Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք»,- ասաց Սիմոնյանը և կարծիք հայտնեց, որ եթե ընտրություններից հետո ժողովուրդը զգա, որ անօրինականություն է եղել, իշխանափոխություն կանի:

Մանրամասները՝ տեսանյութում: