Զարմանում եմ՝ Փաշինյանն ինչպես է կարողանում այսքան համառել ու կառչած մնալ աթոռից. Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եթե մարդն իրեն հայտարարել է գերագույն գլխավոր հրամանատար, ուրեմն հաջողության դափնիներն էլ են իրենը, պարտության բեռն էլ՝ այդ թվում նաև մեղավորությունը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում շեշտել է, որ ինքն է իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ինքը չէ գլխավոր մեղավորը:

«Ես համամիտ չեմ: Եվ շարունակում եմ զարմանալ, թե նա ինչպես է կարողանում այսքան համառել, աներեսություն դրսևորել և շարունակել ամեն գնով կառչած մնալ այդ աթոռից»,- նշեց Գորգիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը այլևս չունի վստահության և իշխանության մնալու ռեսուրս և լեգիտիմություն. «Այսպես թե այնպես նա հեռանալու է. կա երկու ճանապարհ՝ կա՛մ նա երկիրը տանելու է ցնցումների, կա՛մ գալու է ԱԺ և նրա հրաժարականից հետո ԱԺ-ն ընտրելու է նոր վարչապետ: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ կարողանայինք հանել ռազմական դրությունը, և ԱԺ-ն անվստահություն հայտներ ու միանգամից ընտրվեր նոր վարչապետ»:

Գորգիսյանի կարծիքով՝ այս փուլում արտահերթ ընտրությունների գնալը արկածախնդրություն կլինի, քանի որ երկրում լարված մթնոլորտ է:

Մանրամասները՝ տեսանյութում: