Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 13, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, սպանության սպառնալիքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության …