Twitter ընկերությունը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը։ Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ընկերությունը, հետևելով Facebook սոցիալական ցանցին, իր այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ կորոնավիրուսի վերաբերյալ էջում արված գրառումներից մեկը կեղծ տեղեկություն է պարունակում։ «Խախտվել է Twitter-ի կանոններից մեկը՝ ապատեղեկատվության վերաբերյալ՝ Covid-19-ի մասին»,- հստակեցրել են ընկերությունում։ Twitter-ի ներկայացուցիչները …