16 ուժերի համար կատաստրոֆիկ հետևանք կունենան ընտրությունները․ կարող է շատերն ԱԺ չանցնեն․ Սուրեն Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանի հետ

-Երեկ, ի թիվս այլ ուժերի, հանդիպել եք ԱԺ նախագահին։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ քննարկվել են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Որո՞նք են դրանք։

-Քննարկվել են տարբեր բաներ, իհարկե։ Դրանցից մեկը, օրինակ, արտահերթ ընտրություններն են, մյուսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հաջորդը՝ անվստահություն հայտնելն է Ազգային ժողովի կողմից։ Այդ ուղիները անընդհատ հանրային դաշտում են և անընդհատ քննարկվում են։

-Արտահերթ ընտրությունների ժամկետների շուրջ ի՞նչ մոտեցում ունեք։

-Մեր կուսակցության մոտեցումը կոնկրետ ժամկետներ չի նշում, մեր կուսակցության մոտեցումն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն այն ժամանակ, երբ հանրությունը դրան պատրաստ լինի։ Իսկ այս պահին ես տեսնում եմ անպատրաստ հանրություն, որովհետև մեդիահոսքերը, տարբեր մանիպուլյացիաները մարդուն զրկում են ուղենիշերից և, սրան գումարած, պարտությունն է ինքնին զրկել տարբեր ուղենիշերից, պետության նկատմամբ հավատից, գոյության իմաստի կորուստ է առաջացել մարդու մոտ, և երկրորդ՝ մեդիահոսքերն անընդհատ ապակողմնորոշում են։ Այդ պայմաններում անհնար է ադեկվատ ընտրություն իրականացնել։ Երբ այդ բաները կվերականգնվեն՝ մեդիահոսքերը կառավարելի կլինեն, քաղաքական վիճակը կառավարելի կլինի, պարտության հետ կապված գործընթացները՝ գերիների վերադարձ, և էմոցիոնալ բաղադրիչը հնարավորինս դուրս կգա, արդեն կարող ենք խոսել գիտակցված ընտրության մասին։

-Ձեզ համար արդեն ակնհա՞յտ է, որ կառավարող ուժը գնում է արտահերթ ընտրությունների։

-Ոչ, ինձ համար ակնհայտ չէ, և ես կարծում եմ՝ իրենց համար էլ ակնհայտ չէ, թե երբ են լինելու այդ ընտրությունները։

-Երբ անելը, միգուցե, հստակեցված չէ, իսկ անել, թե՝ ոչ, այդ հարցի պատասխանը Դուք ստացե՞լ եք։

-Այդ հարցի պատասխանն իրենք չէ, որ պետք է տան, անկեղծ ասած։ Դա ինքնըստինքյան ենթադրվող բան է, որովհետև հերթական ընտրությունները երեք տարի հետո են, իսկ մեզ պետք է, որ իրավիճակը կայունանա, պարտությունից հետո հանրության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ վերականգնվի, և անհնար է պատկերացնել, որ դա տևի անընդհատ երկուսուկես տարի։

-Ձեր գործընկերներն արտախորհրդարանական ընդդիմությունից՝ 16 ուժերը, ավելի շուտ են պատկերացնում այդ գործընթացները, մասնավորապես՝ վարչապետի հրաժարականն են պահանջում այսօր և ներկայացնում սեփական թեկնածուին։ Այս հապշտապությունն ինչի՞ հետ կարող է կապ ունենալ։

-Անկեղծ ասած՝ ես չեմ հետևում, թե ով ինչ է ասում այնտեղից, և «գործընկերներն» էլ մի քիչ բարձր է ասված։ Լսել եմ, որ ասում են՝ մեկ տարուց լինի, կարդացել եմ այդպիսի վերնագրեր, մեկ լսել եմ՝ ասում են ժամ առաջ, չգիտեմ, չեմ հասկանում, բայց էլի էդ խոսակցությունները․․․ 16 ուժերի տրամաբանությունն ընտրությունների մասին չէ։ Ես վստահություն ունեմ, որ այս պահին ընտրություններն իրենց համար կատաստրոֆիկ հետևանքներ կարող են ունենալ, որովհետև երեք կուսակցություն այդ 16-ից մասնակցել են ընտրությունների և գումարային հաշվարկով ստացել է 15 տոկոս ձայն մոտավորապես։ Ըստ էության, կարողանում են իրենց պահանջը փողոցում համոզել 3․000 մարդու, մնացածը՝ նույնիսկ իրենց ընտրողները, հակված չեն այդ պրոյեկտին հավատալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան