Վլադիմիր Պուտինը՝ ԼՂ հակամարտության և 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դուրս էր եկել վերահսկողությունից, բայց արտաքին միջամտությունը, ըստ նրա, այստեղ կապ չունի։

«Այս լարվածությունը շարունակվել է երկար տարիներ։ Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել արտաքինից ինչ-որ միջամտության արդյունքում։ Բազմիցս են գրանցվել բախումներ, փոխհրաձգություններ, փոքր բախումներ և, վերջին հաշվով, այս ամենը վերածվել է հակամարտության։ Ռուսաստանի դիրքորոշումը մշտապես կայացել է նրանում, որ մենք պետք է առանց որևէ արյունահեղության հասնենք պայմանավորվածությունների։ Այսպես է կառուցվել մեր դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ համանախագահում են ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ»,- ասել է Պուտինը։

Նա նաև ձևակերպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։

«Ես կձևակերպեմ մեր դիրքորոշումը։ Մենք երկար տարիներ է՝ ելնում էինք այն դիրքորոշումից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂ-ի հարակից 7 շրջանները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ պետք է փոխանցվի ապագային, պետք է ամրապնդվի սատուս-քվոն, սակայն պետք է պարտադիր լինի կապի հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև։ Հենց այս նպատակով էլ ենթադրվում էր Լաչինի միջանցքի կառուցումը»,- հայտարարել է Պուտինը։