Բոլորս ենք մեղավոր Ալեն Սիմոնյանը՝ ստեղծված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այն ամենը, ինչը որ այսօր տարածվում է լրատվամիջոցներով, խելագարության կանխավարկածից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մարդկանց գժվացնելու համար ինչ սուտ, հիմար, իրականությունից կտրված, մի բառի վրա հիմնված ենթադրություն ասես հրապարակվում է, միայն թե մարդկանց ջղայնացնեն: Դրա համար մենք պետք է մտածենք լրատվական դաշտը այնպիսին լինի, որ լրագրողի, պատգամավորի նկատմամբ հարգանքը բարձրանա, խոսքի արժեքը վերականգնվի»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

«Մենք՝ բոլորս այնքան սխալներ ենք արել այս ժամանակահատվածում, որի համար վճարում ենք հիմա: Մենք պետք է գիտակցենք, որ բոլոր այն կամուրջները, որոնք միտումնավոր կամ հանկարծակի քանդել ենք Հայաստանի ներսում, հիմա պետք է սկսենք կամուրջներ գցել, պիտի սկսենք իրար հետ խոսել»,- աաց Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե այդքան եռանդ կար իրար ոչնչացնելու, այդ եռանդը պատերազմի 44 օրը պետք է լցվեր ադրբեջանցու վրա:

«Մենք պետք է սկսենք կամուրջներ կառուցել՝ գիտակցելով, վերաիմաստավորելով բոլոր սխալները,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ պատրաստ է կամուրջ կառուցել բոլոր այն մարդկանց հետ, որոնք ՀՀ ապագայով հետաքրքրված են և իրենց անձնական շահն ու նեղացածությունը ՀՀ ընդհանրական շահի համար մի կողմ կդնեն:

«Բոլորս մեղավոր ենք, բայց ավելի հեշտ է ասել՝ այ այս մարդն է մեղավոր, մենք ոչ մի բան չենք արել… Այն, ինչ ասում է իշխանությունը, ժողովուրդը հասկանում է»,- եզրափակեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: