Իշխանությունների ցանկությունը մարդկանց լռեցնելն է․ Վարդան Այվազյանը իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է համարում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն իր դեմ օրերս հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է համարում։

«Բոլորի համար հասկանալի է, որ քաղաքական պատվերի շրջանակում այսօրվա դրությամբ իրականացվում է բոլորի վրա ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ֆունկցիաների իրականացման փորձ։ Ցավում եմ, որ մեր իրավապահ համակարգի որոշակի ներկայացուցիչներ նմանատիպ հոդվածներով խեղել են իրավական դաշտը, անգամ զավեշտի է վերածվում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Այվազյանը։

Անդրադառնալով խուզարկությանը՝ նա նշեց, որ խուզարկություն է իրականացվել ոչ միայն իր տանը, այլև որդու և դստեր բնակարաններում․ «Իմ, որդուս, աղջկաս բնակարանը խուզարկեցին, փաստաթուղթ էին ման գալիս, Չարենցավանում մեր հավաքատեղը, օֆիսը, բոլոր տեղերում»։

Ըստ Այվազյանի՝ իշխանությունների ցանկությունը մարդկանց լռեցնելն է․ «Երևի բոլոր գործողություն իրականացնող մարդկանց, որոնք որոշակի ճանաչում ունեն, հրապարակային լավ կամ վատ ծանոթ են, փորձում են այդ ճանապարհով լռեցնել նրանց։ Իմ ընկեր Վահրամ Բաղդասարյանին, Վանեցյանին մահափորձի մեջ են մեղադրում, ինձ ասում են՝ կազմակերպել ես նոյեմբերի 9-10-ի գիշերվա ամբողջ հանրահավաքը։ Մարդիկ, որ կարող է ինձ տեսնելիս ճանապարհը փոխել, այդ վրդովմունքից գնացել են Ազգային ժողով, հրապարակ․․․ դուրս է գալիս՝ իրենք խաբար չեն, ես եմ կազմակերպել, նախօրոք պլանավորել եմ»,- ասաց Վարդան Այվազյանը։