ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառումն աջակցության միանվագ ծրագիր է, որի շահառուներն են 2015թ․ հունվարի 1-ից հետո ծնված, 2020թ․ դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։ «Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։ Գումարները …

