Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր․ Վահե ջան հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։»,- գրել է Հովհաննիսյանը։

