Այսպես հնարավոր չէ կառավարումը կազմակերպել, պետական ապարատը ծանր կացության մեջ է. Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Ընդդիմադիր 16 ուժերը շարունակում են պայքարը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ ամենին, ասում է, որ հրաժարական չի տալու, և որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն: Հանրության մեծ զանգվածներ չեն հավաքվում հրապարակում, որտեղ պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչ սպասելիքներ ունի ժողովուրդը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Հանրության սպասելիքը մեկն է՝ աշխատանք, որը չեմ տեսնում, թե արդարանում է: Այսօր պետական ապարատում բավականին ծանր կացության մեջ են, և դա հավանաբար գրագետ կազմակերպման պակասից է:

Թե պետք է հեռանա, թե պետք է չհեռանա պարոն Փաշինյանը, պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորվի, թե ոչ, ես մի քանի անգամ հայտնել եմ իմ դիրքորոշումը՝ կարծում եմ՝ այսպես հնարավոր չէ կառավարումը կազմակերպել: Փաստացի կառավարման համակարգում շատ բացեր կան, որոնք անմիջականորեն առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ: Հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ բացերը կարգավորելու առումով»:

«Ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը և պահանջում են կառավարման ոլորտում իրենց լինելը, սա չեմ հասկանում և չեմ ընդունում, որովհետև եթե փոխոխություն ենք ուզում, ապա այն պետք է լինի նոր դեմքով, նոր որակով: Ե՛վ ներկայիս կառավարության, և՛ նախկին կառավարության կազմին ու գործունեությանը բնակչությունը շատ լավ ծանոթ է: Այսօր եթե ունենք խնդիրներ, որոնք քաղաքացիների կյանքի որակի վրա դրական չեն անդրադառնում, ապա այդ նույն խնդիրները կային երկար տարիներ, և նախկինում կային ավելի լուրջ խնդիրներ, որոնք երկուսուկես տարում չէին կարող վերացվել»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: