ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունվեց ձայների 70 կողմ և 19 դեմ հարաբերակցությամբ։ Նախագծին դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ …

