Թողարկվել է «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է և Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին պաշտոնական Տաճարն է, որը կառուցվել է 301-303 թթ.՝ Սբ Տրդատ Գ. Մեծ հայոց արքայի և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով: Տաճարը կառուցվել է Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, համաձայն որի՝ Աստծո Միածին որդին՝ Հիսուս Քրիստոսը, իջնելով Արարատյան դաշտ՝ քաղաքամայր Վաղարշապատ, պատվիրել է, որ հենց այդ տեղում լինի Աստծո տաճարը՝ «բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության Աթոռը»:

Ի սկզբանե Մայր Տաճարը կառուցվել է խաչաձև հիմքով և կենտրոնական գմբեթով, որով էլ Սուրբ Էջմիածինը համաշխարհային եկեղեցական ճարտարապետության մեջ հանդիսանում է առաջին խաչահիմն գմբեթավոր տիպի տաճարը: XVII դարում Մայր Տաճարի արևմտյան մուտքին կցակառուցվել է եռահարկ զանգակատուն, ինչպես նաև փոքրիկ զանգակատներ՝ հյուսիսային, արևելյան և հարավային աբսիդների վրա: 1869 թ. Տաճարի արևելյան պատի ողջ երկայնքով կցակառուցվել է երեք սրահ՝ որպես ավանդատուն-թանգարան: XVII-XVIII դդ. Մայր Տաճարի ներսը զարդարվել է որմնանկարներով, որոնք վրձնել է հայ նշանավոր նկարչական՝ Հովնաթանյան ընտանիքը:

Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը վերանորոգվել է հովանավորությամբ հայ իշխանների, ազգային բարեգործների (Ալ. Մանթաշյան, Գյուլբենկյան հիմնադրամ, Լուիզ Մանուկյան Սիմոն և Մանուկյան ընտանիք), համայն հայության սրտաբուխ նվիրատվություններով և Հայոց պետության գործակցությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 2012 թ. սկսվել է Մայր Տաճարի համակողմանի հիմնարար նորոգությունը, որն իր ավարտին կհասնի 2021 թ.:

Մայր Տաճարը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 30100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9990
Քաշը 1000,0 գ
Տրամագիծը 100,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր, համարակալված
Տպաքանակը 301 հատ
Թողարկման տարեթիվը 2020

Նախագծի հեղինակ` «CIT Coin Invest AG» ընկերություն, Լիխտենշտեյն:
Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:

Դիմերես` Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։
Դարձերես՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի խորանը՝ գմբեթի ներսի հատվածի ֆոնին։