ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կառուցվում է Աղդամում․ Թուրքիայի ՊՆ

Լուրեր

03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
Բոլորը

Աղդամում շարունակվում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի կառուցման աշխատանքները։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի ու ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում՝ հրադադարի ռեժիմի վերահսկման ու մոնիթորինգային կենտրոնի արագ գործարկման համար։ Համապատասխան ջանքերը կոորդինացվում են Ադրբեջանի ու ՌԴ հետ»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ «Ադրբեջանի ԶՈւ-ին աջակցելու քայլերի շրջանակում, Ադրբեջանում աշխատում է 135 հոգանոց սակրավորների երկու խումբ»։ Եվս 15 խումբ թուրք փորձագետներ էլ, ընդհանուր թվով՝ 64 մարդ, պատրաստում են ադրբեջանցի զինվորականներին տարածքների ականազերծման համար։

«Թուրքիան հետագայում էլ շարունակելու է աջակցել եղբայրական Ադրբեջանին՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսի ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ  Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, ընթանում են շինարարական աշխատանքները։ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր խոսել մոնիթորինգի կենտրոնի մասին՝ ասելով, որ Աղդամի շրջանում շարունակվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շինաշխատանքները։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահը դեռևս ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների հետ հանդիպման ժամանակ էր տեղեկացրել, որ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Աղդամում։ «Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում։ Այդ հարցն արտացոլված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասել էր Ալիևը։

Ռուսական կողմն էլ իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ռուս-թուրքական համատեղ մոտիթորինգային կենտրոնը ԼՂ-ում, նրան հարակից տարածքներում չի տեղակայվելու, այլ Ադրբեջանի տարածքում։ Փաստացի, սակայն, ստացվում է, որ այն տեղակայվում է ԼՂ-ին հարակից շրջանում։

Թուրքիայի ՊՆ-ի ու Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները ռուսական կողմը որևէ կերպ չի մեկնաբանել։

Էմմա Չոբանյան