Ռուսաստանում մոտ 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է երկրի Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Ալեքսեյ Վոլինը․ հաղորդում է RBC-ն։ «Այսօրվա դրությամբ՝ մոտ հարյուր լրագրողի կորոնավիրուսային վարակի հաստատված ախտորոշում կա, մոտ 500-ն էլ գտնվում է կարանտինի և ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Վոլինը: Ըստ նրա, վերջերս Մոսկվայում կորոնավիրուսով վարակված լրագրողի առաջին …