Նավալնիին ենթադրյալ թունավորողը նրան մանրամասներ է պատմել․ DW

Լուրեր

02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի օգնականի անվան տակ զանգահարել է Bellingcat-ի և The Insider-ի հետաքննության մասնակիցներից մեկին, որը մեղադրվում է իր թունավորմանը մասնակցելու մեջ:

Դեկտեմբերի 14-ին զանգ է կատարվել Դաշնային անվտանգության ծառայության դատաբժշկական ինստիտուտի ռազմական քիմիկոս Կոնստանտին Կուդրյավցևին, հետաքննության արդյունքների հրապարակումից մի քանի ժամ առաջ։ Այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է Նավալնին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիրը գործիչը պնդում է, որ հեռախոսային խոսակցության ձայնագրությունում հնչող ձայնը պատկանում է Կուդրյավցևին:

«Bellingcat-ն ուներ նրանց հեռախոսահամարները և այն համարների ցուցակը, որոնցով իրենք էին զանգահարում: Այս տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ խոսակցությունների բովանդակությունը թաքցնելու համար նրանք օգտագործում են հատուկ համար: Մենք վերցրել ենք պարզագույն ծրագիր, ինչպիսիք օգտագործում են հեռախոսային փրանքերները, որպեսզի թաքցնենք համարը, որից ես զանգահարում եմ, և դրա փոխարեն դնենք համար, որը մեզ պետք է։ Հաշվարկը պարզ է․ զանգը՝ առավոտյան ժամը 7-ին, դուք տեսնում եք ծանոթ ծառայողական համար, վերցնում եք հեռախոսը և սկսում խոսել»,- գրել է Նավալնին:

Ենթադրյալ Կուդրյավցևը հաստատել է հետաքննող լրագրողների վարկածը, որ նա օգոստոսի 25-ին թռչել է Օմսկ՝ Նավալնիի հագուստի հետևից, դրանց վրայից «Նովիչոկի» հետքերը հեռացնելու համար, այն բանից հետո, երբ Նավալնիին տեղափոխել են Բեռլին: Նա հայտարարել է, որ հագուստը մաքրելիս իրեն հանձնարարել են հատուկ ուշադրություն դարձնել ներքնազգեստի ներսի հատվածին, ինչը, ըստ Նավալնիի, հաստատում է հենց այդ հատվածում թույն կիրառելու վարկածը: