Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կարող են հատուցում ստանալ 6 ամսվա փոխարեն 3 ամիս անց․ Կառավարության առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօրվա նիստում Կառավարությունը Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Այս փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը.  հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված և այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու համար և դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ, անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»:

Բադասյանի խոսքով՝ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցներ, որ հատուցումը տրամադրվեր, այդ  ժամկետը կրճատվում է: «Այսինքն, եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ երեք ամիսն արդեն անցած կլինի, մեր հայրենակիցները հնարավորություն կունենա հատուցում ստանալու հիմնադրամից»:

Նշենք, որ Խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից: Դրանից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական կտրվածքով։

Կառավարության մյուս փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել. «Մենք այնպես ենք կարգավորում, որ ՊՆ-ի տված տեղեկանքի հիման վրա կամավորականները ևս հնարավորություն ունենան ՊՆ-ի տեղեկանքի հիման վրա դիմել հիմնադրամ ու կրկին հատուցում ստանալ»,-նշեց Բադասյանը։