Ռազմական գործողություններին մասնակցած անձինք ավելորդ քաշքշուկների մեջ չպիտի ընկնեն․ Կառավարությունը քննարկում է ՃՈ տուգանքների համաներման հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում: «Առաջինը մի շարք խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց է բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել: «Մենք արագ արձագանքում ենք: Մենք բախվելու ենք մի խնդրի հետ, որ ցավոք սրտի նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից: Մենք պետք է կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել ու դա պաշտոնապես հաստատել: Կարևոր է, որ ՊՆ-ն մաքսիմալ արդյունավետ ու արագ գործի: Այս համատեքստում պետք է մտածենք նաև կամավորականների մասին՝  նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնելու համար»,- ասաց վարչապետը: