Ինչու քաղաքացիները մեզ չեն միանում, չեմ կարող պատասխանել. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա՝ ի՞նչով է պայմանավորված սահմանների այսպիսի շուտափույթ վերաձևումը, ի՞նչով է պայմանավորված, որ հենց մեր սահմանի վրա է Ադրբեջանը սկսել կառուցել ռազմաբազաներ և տեղակայել հարձակվողական զենքեր: Շատերի հույսն այն է, որ Ռուսաստանը թույլ չի տա ներխուժել Հայաստանի տարածք, չնայած, փաստացի դա տեղի է ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են հետագա սերունդները. «Այսօր նաև քննարկվում է մեր երեխաների և թոռների ապագայի հարցը՝ թողնելով նրանց սահմաններ, որոնք խոցելի են, որոնց ողջ երկայնքով տեղակայված են ադրբեջանական և թուրքական ռազմական ուժեր»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

«Չկա իշխանություն, որ սխալներ թույլ չտա և ՀՀԿ-ն, բնականաբար, ունեցել է իր սխալները, բայց ո՞րն է տարբերությունը ՀՀԿ-ի և այս իշխանության։ Ես կարծում եմ այն է, որ այս իշխանությունը գտել է շատ նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն՝ բաժանի՛ր որ տիրես սկզբունքով, և, այս հնարքը, ցավոք սրտի, աշխատել է»,- նշեց Դավիթ Հարությունյանը՝անդրադառնալով հարցին, թե ինչու է ժողովուրդը նախապատվություն տալիս պարտված իշխանությանը և չի ուզում, որ ՀՀԿ-ն վերադառնա: Նա նաև հավելեց. «Ինչու քաղաքացիները մեզ չեն միանում. չեմ կարող պատասխանել այս հարցին»:

Մանրամասները՝ տեսանյութում: