Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող թուրք-ամերիկյան համատեղ «Ինջիրլիք»-ի ավիաբազայում ԱԹՍ է ընկել։ Ռազմաբազայի 10-րդ տանկային ստորաբաժանման անձնակազմը հայտնաբերել է կործանված ԱԹՍ-ն ռազմաբազայի բակում, տեղեկացնում է ahvalnews.com-ը։ Հակաահաբեկչական ջոկատը ուղարկվել է դեպքի վայր։ ԱԹՍ-ն տեղափոխվել է ոստիկանության շտաբ՝ ուսումնասիրությունների համար։ Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ամենայն հավանականությամբ, այս միջադեպով Թուրքիան փորձում …

