Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են երկուստեք պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ փոխգործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակը։ ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների …

