Գերմանիան մերժել է Թուրքիային․ ընդդիմադիր լրագրողը չի արտահանձնվի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել ընդդիմադիր Cumhuriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին, որը Ստամբուլի դատարանի կողմից դատապարտվել էր 27 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Սակայն Գերմանիայի իշխանություններն անմիջապես մերժել են Թուրքիայի պահանջը, գրում է թուրքական  Sabah պարբերականը։

«Դյունդարը դատապարտվել է լրտեսության և ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեղադրանքով: Նրան լրագրող անվանելը, իսկ նրա պատիժը՝ խոսքի ազատության ոտնահարում, վիրավորանք է իրական լրագրողների համար: Նրա հանցագործությունները հավանության արժանացնելու փոխարեն, մեր գործընկերները պետք է անմիջապես արտահանձնեն նրան Թուրքիային»,- Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ֆահրեթին Ալթընը ՝ տարածելով գերմաներեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով գրառումը:

Գերմանիայի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքել է Թուրքիայի պահանջին։ Deutsche Welle Turkish-ի հետ զրույցում գերատեսչությունից պարզաբանել են, որ Գերմանիան չի արտահանձնի քաղաքական դատապարտյալներին ու մատնանշել մամուլի, խոսքի ազատության կարևորությունը։

Հիշեցնենք՝ Ջան Դյունդարի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ 2015 թվականին ընդդիմադիր Cumhuriyet թերթը , որի գլխավոր խմբագիրն էր Դյունդարը, հրապարակել է գաղտնի տեղեկություն, որը հաստատում էր, որ Թուրքիայի կառավարությունը զենք է մատակարարում Սիրիայի ապստամբներին։

Տաթև Ֆռանգյան