ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինծառայողների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և մարտական հերթապահության կազմակերպման հարցերի քննարկման նպատակով սեպտեմբերի 8-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ «Զորամիավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը և ընդգծել մարտական հերթապահության ձմեռային պայմաններին անցնելու նախապատրաստական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

