Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը լավ տնտեսական ազդեցություն կունենա սահմանի իրանական կողմում ապրող մարդկանց համար: Tasnim գործակալության փոխանցմամբ՝ կառավարությունում ունեցած ելույթում Ռոհանին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը հնարավորություն կտա Իրանին և Ադրբեջանին՝ սահմանին ավարտին հասցնել առանցքային հիդրոէլեկտրայնների նախագծերը: …

