Գյումրիի ավագանին հաստատեց քաղաքի բյուջեն․ նախորդ տարիների համեմատ այն աճել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանին այսօր կայացած նիստում հաստատեց քաղաքի 2021 թվականի բյուջեն։ Նախորդ տարվա համեմատ՝ այն որոշակի աճ է արձանագրել։ Եկամուտների մասը կազմում է 4 մլրդ 627 մլն 824 հազար դրամ, ծախսային մասը՝ 4 մլրդ 627 մլն 824 հազար դրամ։

Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ բյուջեն մշակվել է՝ ելնելով համայնքի զարգացման 2017-21թթ․ հնգամյա ծրագրից։
«Համահարթեցման նպատակով պետական բյուջեից կստանանք դոտացիա՝ 2 մլրդ 834․7 մլն դրամ։ Ե՛վ վարչական, և՛ ֆոնդային մասն ուսումնասիրված է, հիմնվել են նախկին տարիների փորձի ու հաշվարկների վրա։ Մեր սեփական եկամուտների պլանն այս պահին 1 մլրդ 715 մլն դրամ է, ֆոնդային բյուջեի պլանը ՝113․7 մլն դրամ»,- ասաց Լենա Ջիլավյանը։

Նշենք, որ Գյումրիի 2020թ․ բյուջեն կազմում է 3 մլրդ 992 միլիոն 675 հազար դրամ, 2019թ․՝ 3 մլրդ 587 մլն 973 հազար դրամ։

Բացի այդ, ավագանին նաև որոշեց ռազմական գործողություններին մասնակցություն ցուցաբերած, վիրավորած ու բուժման մեջ գտնվող սոցիալապես անապահով 5 զինծառայողների ընտանիքներին, որպես դրամական օգնություն հատկացնել 250․000 դրամ․ յուրաքանչյուրին՝ 50․000-ական դրամ։

Ավագանին որոշեց նաև արտոնություն սահմանել 2016 թվականի ապրիլյան քառօրյա և 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմներին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքի գույքահարկի նկատմամբ՝ մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը:

Էմմա Չոբանյան