«Այդ շենքը իր տեղում է, մենք ոչ մի բան չենք արել»․ դեսպանը՝ Հասմիկ Պողոսյանի հետ ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհելու մասին

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը 2006 թվականին եղել է նաեւ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, ըստ Քննչաքկան կոմիտեի նույն ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի հետ յուրացրել են հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը։

Ըստ ՔԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 201 դրամ արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում, որից հետո գույքը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի բարեկամին պատկանող ընկերությանը։

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ ճանապարհով շենքը փորձել են պահպանել։

«Դա հին պատմություն է, ես «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» տնօրենը եւ մենք ամեն ինչ արեցինք, որ կարողանանք շենքը պաշտպանենք։ Այդ շենքը իր տեղում է, մենք ոչ մի բան չենք արել»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ինչու են շենքը ՀԿ-ի հաշվեկշռից փոխանցել ՍՊԸ-ի հաշվեկշիռ, Սմբատյանը մեկնաբանեց․ «ԱՕԿՍ-ը ստեղծեց ՍՊԸ, քանի որ իրավունք չուներ ֆինանսական գործունեությամբ զբաղվեր։ ՍՊԸ-ն ստեղծվեց, որ ֆինանսական ներդրումներ կատարվեն շենքը պահպանելու համար»։ Արմեն Սմբատյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի այլ հարցերի չպատասխանեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամի չափով։

Հասմիկ Պողոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նարեկ Կիրակոսյան