ՌԴ-ն ու ԱՄՆ-ն աջակից ուժեր են ուղարկել Սիրիայում իրենց ռազմաբազաներ՝ թուրքական զորքերի առաջխաղացման ֆոնին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուս զինվորականները զորավիգ ուժեր են տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամենախոշոր քրդական Կամիշլի քաղաքի միջազգային օդանավակայանում իրենց ռազմաբազա։ Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն՝ վկայակոչելով Shafaq գործակալությանը։

Նշվում է, որ 20-ից ավելի ռազմական բեռնատարներ և նյութատեխնիկական սարքավորումներով, զինամթերքով ու անձնակազմով համալրված զրահամեքենաներ են ժամանել Կամիշլիի օդանավակայան, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը։

Անցած շաբաթ էլ ռուսական զորքերը ռազմական շարասյուն են ուղարկել հարևան Հասակե՝ Ռաքքա նահանգի հյուսիսում՝ Այն-Իսսա քաղաքի մատույցներում Թուրքիայի ու նրա հետ կապված, այսպես կոչված, «Սիրիայի ազգային բանակի» և Սիրիայի դեմոկրատական ուժերի արաբ-քրդական դաշինքի միջև շարունակվող թեժ մարտերի ֆոնին։ Հենց այս իրադարձությունների զարգացման ֆոնին էլ ՌԴ-ն աջակից ուժեր է ուղարկել Թել Թամրե և Կամիշլի ռազմաբազաներ։

Հասակե ու Դեր Զոր նահանգներում ամերիկյան ռազմաբազաները ևս այս շաբաթ համալրվել են նոր ուժերով ու ռազմատեխնիկայով, պնդում է Shafaq-ի աղբյուրը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի ու Դամասկոսի կառավարության միջև պայմանագիր էր ստորագրվել Այն-Իսսա քաղաքի մոտերքում 3 դիտորդական բազա ստեղծելու մասին՝ թուրքական հետագա գրոհները կանխելու համար։

Տաթև Ֆռանգյան