Հանրապետության դպրոցների աշխատակիցների շրջանում պարտադիր թեստավորում է իրականացվում։ Գյումրու թիվ 29 հիմնական դպրոցում թեստավորման արդյունքում 8 դրական դեպք է հաստատվել։ 3-ի պատասխանը, սակայն, կրկնակի թեստի արդյունքում եղել է բացասական։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը։ Ի դեպ՝ կրկնակի թեստավորվել են միայն 3-ը։ «3-ից մեկը ծանր հիվանդացել էր երեք ամիս առաջ, բուժվել, …

