ԲՀՀ – Հայաստանի ֆինանսավորմամբ մարդասիրական աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած ևս 3000 անձի

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը գործունեության ամբողջ ընթացքում աջակցել է հասարակության բոլոր խմբերի, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Պատերազմը և դրա հետևանքներն աղետալի իրավիճակ են ստեղծել հազարավոր քաղաքացիների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան առողջության, սեփականության ու գույքի իրավունքների ոտնահարման, նրանց համար որակյալ կրթության ու առողջապահության հասանելիության տեսանկյունից: Այս իրավիճակով պայմանավորված՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, այդ իրավունքների պաշտպանության աշխատանքներին զուգահեռ, շարունակում է աջակցել պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիական բնակչությանը՝ հայտարարելով մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման երկրորդ փուլի մեկնարկը: Ի հավելումն ավելի վաղ հատկացված 210 հազար ԱՄՆ դոլար հումանիտար օգնության, Հիմնադրամը տրամադրում է ևս 130 հազար ԱՄՆ դոլար՝ Երևանում և ՀՀ մարզերում ապաստանած ընտանիքներին աջակցելու նպատակով:

Երկրորդ փուլով նախատեսված 8 ծրագրերը, որոնք Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնելու են հասարակական կազմակերպությունները, ընդգրկում են ավելի մեծ աշխարհագրություն՝ նպատակ ունենալով թիրախային օգնությունը հասցնել Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած ընտանիքներին: Ընդհանուր առմամբ, հումանիտար օգնության փաթեթները, որոնք ներառում են սնունդ, ձմեռային հագուստ, հիգիենայի միջոցներ, անկողնային և կենցաղային պարագաներ, նորածնի խնամքի միջոցներ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, կտրամադրվեն ավելի քան 3000 անձի: Այս աջակցության նպատակն է ձմռան ամիսների ընթացքում մեղմել պատերազմից տուժած ընտանիքների հոգսերը, ապահովել նրանց առաջին անհրաժեշտության ապրանքներով, ինչպես նաև նրանց տրամադրել սոցիալական, իրավական ու հոգեբանական աջակցություն:

Ներկայացնում ենք ծրագրերն ու դրանց իրականացման աշխարհագրությունն ըստ մարզերի.

• «Երիտասարդական Ավանգարդ» հասարակական կազմակերպությունն Արմավիրի ու Արագածոտնի մարզերում բնակվող, պատերազմից տուժած 100 ընտանիքի կտրամադրի սննդի, հիգիենայի միջոցների փաթեթներ, ինչպես նաև՝ անվճար իրավական, սոցիալական ու հոգեբանական աջակցություն:

• Սյունիքի մարզում գործող «Երիտասարդ Սյունիք» հասարակական կազմակերպությունը Կապանում, Քաջարանում և շրջակա համայնքներում հանգրվանած 100 ընտանիքի կհատկացնի պարենային օգնություն, իսկ Ամանորին ընդառաջ՝ տոնական փաթեթներ:

• Գորիսի մամուլի ակումբը Գորիսում, Տեղ և Տաթև համայնքներում ապաստանած ավելի քան 1400 արցախցիների կտրամադրի սնունդ, տաք հագուստ, անկողնային և կենցաղային պարագաներ, ինչպես նաև Ամանորի համար նախատեսված փաթեթներ:

• «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ն աջակցություն կտրամադրի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ապաստանած ավելի քան 600 անձի, ովքեր կստանան մեկ ամսվա համար նախատեսված սնունդ, ձմեռային հագուստ, անկողնային և կենցաղային պարագաներ և Ամանորի համար նախատեսված փաթեթներ:

• «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Երևանում ու Լոռու մարզում գործող 8 հյուրատների, որոնք հյուրընկալել են արցախցի ընտանիքների, կտրամադրի աջակցություն՝ անձնակազմի ծախսերը հոգալու, ինչպես նաև հյուրընկալված ընտանիքներին սնունդ ու հիգիենայի պարագաներ տրամադրելու համար: Այս ծրագրի շրջանակում աջակցություն կստանա շուրջ 200 արցախցի:

• «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը սնունդ կհատկացնի 500 ընտանիքի, ևս 180 անձ կստանան ձմեռային հագուստ ու կոշիկներ: Օգնությունը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում բնակվող շահառուներին:

• «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում հաստատված 150 մեծահասակների և երեխաների կտրամադրի անկողնային պարագաներ, ձմեռային հագուստ և կոշիկ:

• «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը 100 ընտանիքի կտրամադրի մեկամսյա սննդի և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվություն շահառու կանանց և երեխաներին, որոնք բնակություն են հաստատել Գյումրիում, Արթիկում և Շիրակի մարզի այլ համայնքներում:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքով, ԲՀՀ – Հայաստանի աջակցությունը չափազանց կարևոր է հումանիտար այս ճգնաժամի հետևանքները մեղմելու առումով: «Պատերազմի ընթացքում, արագ մոբիլիզացվելով, կարողացանք աջակցության ծրագրերի 1-ին փուլով օգնել Մարտունու տարածաշրջանում ապաստանած 400 մարդու՝ տրամադրելով մեկ ամվսա համար սնունդ, տաք նոր հագուստ, անկողնային ու գրենական պարագաներ: Արդեն երկրորդ փուլով՝ շուրջ 600 անձի կտրամադրենք Ամանորի համար անհրաժեշտ սննդի փաթեթներ, երեխաներին՝ մանկական նվեր-փաթեթներ, սպիտակեղեն, հիգիենայի միջոցներ և այն ամենը, ինչն այս պահին անհրաժեշտ է ընտանիքներին», – նշել է Անահիտ Գևորգյանը:

Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյանի խոսքով, վերջին 30 տարում Սյունիքն արդեն երկրորդ անգամ է ընդունում Արցախից տեղահանվածների։ Ոչ պաշտոնական տվյալներով Գորիսում, Տաթև և Տեղ համայնքներում, որտեղ Գորիսի մամուլի ակումբն իրականացնելու է ԲՀՀ – Հայաստանի աջակցությամբ ծրագիրը, ապաստանել են մոտ 30 հազար արցախցիներ: «Նրանց գերակշիռ մասն իրենց բնակավայրերը լքելու համար մեկ-երկու ժամ էլ չեն ունեցել, ուստի կարիք ունեն թե՛ հագուստի, թե՛ առաջին անհրաժեշտության ապրանքների: Առաջին իսկ օրերից մեր կազմակերպության խնայողություններից, ապա տարբեր կազմակերպությունների ներդրումներով աջակցել ենք նրանց, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ դրանք լուծելու համար պետական աջակցության անհրաժեշտություն կա: Ո՛չ կազմակերպությունները, ո՛չ ՏԻՄ-երը չեն կարող ընթացիկ գործերի հետ նման ծանրաբեռնվածություն կրել» – ասել է Սուսաննա Շահնազարյանը:

Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը Արցախից Շիրակի մարզ տարհանված 100 կանանց կտրամադրի սնունդ, հիգիենայի միջոցներ, անկողնային պարագաներ: Կազմակերպությունը պլանավորվում է կազմակերպել նաև տարատեսակ վերականգնողական թերապիաներ պատերազմից տուժած երեխաների և նրանց ծնողների համար: «Գնահատումների արդյունքում պարզ դարձավ, որ բոլորը, հատկապես երեխաները, կարիք ունեն թերապիաների: Հոգեբանական խորհրդատվությունը, հատկապես այս շրջանում, ազատում է սթրեսներից և անկայուն հոգեկան վիճակներից: Տարհանված ընտանիքների երեխաների զբաղվածությունն ապահովելու համար նախատեսված տարբեր թերապիաների կազմակերպումը կնպաստի նրանց զարգացմանը, սոցիալականացմանը և հոգեկան ծանր վիճակներից դուրս գալուն»,- ասել է կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը: Նրա խոսքով, նմանատիպ ծրագրերի շարունակական բնույթը կնպաստի, որպեսզի պատերազմից տուժած ընտանիքները հնարավորինս շուտ հաղթահարեն դժվարությունները։

ԲՀՀ – Հայաստանը շարունակելու է համագործակցությունը պետական ու հասարակական կառույցների հետ՝ ընդլայնելու հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու ծրագրերը: Աջակցություն ստացած բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները համակարգում են պետական և տեղական ինքնակառավարման կառույցների հետ։