Կոբախիձեն կարծում է, որ ընդդիմությունը ստիպված կլինի աշխատել նոր գումարման խորհրդարանում

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոր գումարման խորհրդարանը բոյկոտելու՝ ընդդիմության ռեսուրսները «զրոյական» է անվանել և վստահություն հայտնել, որ ընդդիմախոսները շուտով կվերցնեն իրենց մանդատները, գրում է News Georgia-ն։

«Մենք ունենք տարբեր ռեսուրսներ, որպեսզի ամենապարզ միջոցներով ընդդիմանանք նրանց կողմից սաբոտաժի ցանկացած փորձի, այդ թվում՝ Սահմանադրությունը, խորհրդարանի կանոնակարգը մեզ հազարավոր գործիքներ են տալիս, որպեսզի նրանց սաբոտաժը որևէ արժեք չունենա»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի»-ին տված հարցազրույցում։

Նա կարծում է, որ, ի վերջո, ընդդիմությունը կմիանա օրենսդիր մարմնի աշխատանքին «օտարերկրյա գործընկերների պնդմամբ»։

«Կարծում եմ՝ եթե թոփ ուղեղներն իրենք չեն հասկանում այս ամենը, կան արտաքին թոփ ուղեղներ, որոնք, հավանաբար, նրանց խորհուրդ կտան այս առումով։ Չեմ կարծում, որ նրանք երկար ժամանակ կփորձեն սաբոտաժ անել, քանի որ դրա համար զրոյական ռեսուրսներ ունեն, և համապատասխան խորհուրդներ կստանան այդ առումով։ Կարծում եմ՝ նրանք խորհրդարան կմտնեն շատ ավելի շուտ, քան կարող ենք պատկերացնել»,- ասել է նա:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» խորհրդարանում կունենա 89 մանդատ, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 18 մանդատ, «Ազգային շարժումը»՝ 17 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 14 մանդատ, իսկ «Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 12 մանդատ։ Իշխանական կուսակցությունը բավականաչափ մանդատներ ունի խորհրդարանում միայնակ աշխատելու և օրենքներ ընդունելու համար:

Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և խորհրդարան մտնելու մտադրություն չունեն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի