Նոյեմբերի առաջին տասնօրյակը տաք է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումները։
«Նոյեմբերն աշնան վերջին ամիսն է, որի ընթացքում շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը:
Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում»: