Վլադիվոստոկում դատապարտվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակիցը

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Պրիմորսկի երկրամասի դատարանը Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովին, որը մեղադրվում է օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության մեջ, 4 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտել, BBC-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Պրիմորսկի երկրամասի դատարանների մամուլի ծառայությունը։

Ըստ մեղադրող կողմի՝ Շոնովը, «չհամաձայնվելով Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ», «նամակագրության միջոցով» գաղտնի համագործակցություն է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ նրանց օգնելու «Ռուսաստանի անվտանգության դեմ» գործողությունների հարցում։ Շոնովը նաև տուգանվել է 1 միլիոն ռուբլով, նրանից նաև առգրավել են 400 հազար ռուբլի ու «հանցագործությունը կատարելու համար օգտագործված էլեկտրոնային սարքը»։

Շոնովը Վլադիվոստոկում ամերիկյան հյուպատոսությունում աշխատել է ավելի քան 25 տարի։ Այս ընթացքում փոխվել է 13 հյուպատոս, նա այդ ամբողջ ընթացքում եղել է նրանց օգնականը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի